𝔖 Bobbio Scriptorium
✦   LIBER   ✦

Cover of Պատմվածքներ

Պատմվածքներ

✍ Scribed by Հովհաննես Թումանյան


Book ID
110788801
Publisher
Aegitas
Year
2015
Tongue
Armenian
Weight
75 KB
Category
Fiction
ISBN-13
9781772466959

No coin nor oath required. For personal study only.

✦ Synopsis


Հասկերում» 1907 թ. տպագրվեց «Գիքորը»՝ գրված դրանից ավելի քան տաս տարի առաջ, Մինչև 1914 թ. երևան եկան նաև տասնյակից ավել նոր պատմվածքներ, որոնց թվում՝ «Եղջերուն», «Նեսոյի քարաբաղնիսը», «Քեռի Խեչանը», «Իմ ընկեր Նեսոն», «Գելը» և այլն։Այս երկրորդ շրջանում են գրվել ու հրատարակվել նաև շուրջ երկու տասնյակ հեքիաթ: Կենդանության ժամանակ Թումանյանի տպագրած պատմվածքները, ինքնուրույն և թարգմանական հեքիաթները ծավալով մեծ չեն և միասին հազիվ մի ոչ մեծ հատոր են կազմում։ Ի դեպ, իր արձակ գործերը ի մի հավաքելու փորձ նա չի արելԵթե հիշենք, որ հասուն շրջանում Թումանյանը տպագրել է քնարական ե վիպական չափածոյի երեք ստվար ժողովածու (1903, 1908 և 1922 թ,), ապա արձակ երկերի ամբողջական հրատարակության նկատմամբ այս «անտարր֊բերությունը», թացի գործնական դժվարություններից, ըստ երևույթին, պետք է բացատրել նաև իր ստեղծագործության այս մասի նկատմամբ նրա ունեցած որոշ «վերապահությամբ»։«Երկաթուղու շինությունը» պատմվածքում Հայ գյուղաշխարհ մուտք գործող երկաթուղու և նրա բերած նոր Հարաբերությունների շուրջ զրուցակիցների թեր և դեմ կարծիքներին հետևում է մի այսպիսի կտրուկ վերջաբան. «Ո՛ւ–ո՛ւ֊ո՛ւ... Ձորերում սուրում էր երկաթուղին։ Նոր էր մտել նա մեր ձորերը»։ Այսպես, օբյեկտիվորեն ցույց է տրվում իրականության մեջ կատարված տեղաշարժերի անդառնալի ընթացքը։ Ճիշտ է, ողբերգության հետագա ընկալումը կարծեք թե հանվում է պատմվածքի առկա սահմաններից, բայց ընթերցողի երևակայության մեջ այն հարատևում է ավելի մեծ ցավով, քան եթե այդ բոլորը ուղղակի նկարագրվեր։ «Կենդանիների ՚կյանքից» քաղված պատմվածքները («Արշաորս», «Գելը», «Ծղրիդը»), ամեն մեկը յուրովի, ավարտվում են այնպիսի վերջույթներով, որոնք ակնարկում են բնության հարատևող մեծ կյանքը, մարդու և կենդանու անմիջական կապերը նահապետական լեռնաշխարհում։


📜 SIMILAR VOLUMES


Երկեր: Վեպեր։ Պատմվածքներ
✍ Երվանդ Օտյան 📂 Fiction 📅 2017 🏛 Yavruhrat Publishing 🌐 Armenian ⚖ 248 KB

Հրատարակությունը ներառում է Երվանդ Օտյանի քաղաքական, սոցիալական երգիծանքն արտացոլող «Պրոպագանդիստը», «Ազգային բարերար», «Գործի մարդիկ», «Վաճառականի մը նամակները», «Պատերազմ և... խաղաղություն» թերթոն վեպերը, «Հեղափոխության մակաբույծները» շարքն ամբողջությամբ, պատմվածքներ, նովելներ, քրոնիկ-ֆելիետոններ։

Երկեր: Որտեղ էիր, մարդ աստծո...։ Պատմված
✍ Զորայր Խալափյան; Zorayr Khalapyan 📂 Fiction 📅 2018 🏛 Yavruhrat Publishing 🌐 Armenian ⚖ 278 KB

Հրատարակությունը ներառում է հեղինակին հռչակ բերած «Որտե՞ղ էիր, մարդ աստծո...» վեպը, որը դժվար ժամանակների փորձությունների մեջ իր մարդկային նկարագիրը երբեք չկորցնող գյուղական համեստ մի բժշկի մասին է, ինչպես նաև տարբեր տարիներին հրապարակված պատմվածքները, ամփոփված նրա «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» ժ

Օդեսյան պատմվածքներ
✍ Իսահակ Բաբել 📂 Fiction 📅 2019 🏛 Yavruhrat Publishing 🌐 Armenian ⚖ 35 KB

Հրատարակությունը ներառում է Իսահակ Բաբելի օդեսյան շարքի (1925-1938) պատմվածքներից մի քանիսը։

Մթնաձոր: Պատմվածքներ։ Լիակատար ժողովածու
✍ Ակսել Բակունց 📂 Fiction 📅 2018 🏛 Yavruhrat Publishing 🌐 Armenian ⚖ 198 KB

Հրատարակությունը ներառում է Բակունցի «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը» և «Անձրևը» պատմվածքաշարերը։

cover
✍ Հակոբ Պարոնյան 📂 Fiction 📅 2015 🏛 Aegitas 🌐 Armenian ⚖ 50 KB

Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի

cover
✍ Լևոն Շանթ 📂 Fiction 📅 2015 🏛 Aegitas 🌐 Armenian ⚖ 45 KB

«Հազարամյակ մը մեզմե առաջ» Մարիամ իշխանուհին Սևանա կղզում որոշում է կառուցել Մարիամ Աստվածածնին նվիրված եկեղեցի և այն ավարտուն տեսքի բերելու համար, օգնության է կանչում Հովհաննես վանահորը, ում հետ միասին հատակագծում և կառուցում են, իբրև' աշխարհիկ կյանքից կտրված կղզում գտնվող սրբավայր: Եկեղեցու կառուց