Elina Mir is an Armenian-American writer who has published two books. This is her third book, which reflects the good and the bad, growing and hidden aspects of our society, and her comments on the standards and qualities that are accepted in us that distort the image of human beings. In small volum
Մեծապատիվ մուրացկաններ
✍ Scribed by Հակոբ Պարոնյան
- Book ID
- 110789469
- Publisher
- Aegitas
- Year
- 2015
- Tongue
- Armenian
- Weight
- 50 KB
- Category
- Fiction
- ISBN-13
- 9781772467093
No coin nor oath required. For personal study only.
✦ Synopsis
Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպը (1887 թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է։ Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ. նրան հետաքրքրում են միայն իր կենսաբանական պետքերը։ Եվ այս սահմանափակ անձնավորությանը սպասարկելու են գալիս «մեծապատիվ մուրացկանները»՝ կյանքի սոցիալ-հասարակական պայմանների բերումով իրենց անհատականությունը կորցրած ու հոգեպես սնանկ, գումար վաստակելու համար ամեն ինչի ընդունակ հայ «մտավորականության» ներկայացուցիչները՝ թերթի խմբագիրը, քահանան, բանաստեղծը, լուսանկարիչը, բժիշկը, ուսուցիչը, փաստաբանը, դերասանը։ Վեպի առերևույթ կենցաղային երգիծանքը հասարակական շատ ավելի ընդգրկուն խնդիրներ է արծարծում, հանձինս Աբիսողոմ աղայի և մյուս հերոսների՝ Պարոնյանը ներկայացնում է իրականության համապատկերը՝ մասնավոր անձերի ճակատագրում վեր հանելով հայության հիվանդագին կացությունը Թուրքիայի տիրապետության տակ։
📜 SIMILAR VOLUMES
Հրատարակությունը ներառում է Բակունցի «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը» և «Անձրևը» պատմվածքաշարերը։
Գրքում զետեղուած են Կարէն Ա. Սիմոնեանի ֆանտաստիկ պատմուածքները՝ վերցուած տարբեր տարիներին լոյս տեսած «Մարսեցիները» (1957), «Կրկէս Լուսնի վրայ» (1961), «Մենք խաղալ էինք ուզում» (1963), «Ժպիտը» (1964), «Մարգագետին» (1967) ժողովածուներից եւ աւելի ուշ շրջանի հրատարակութիւններից։
Տաղանդավոր արձակագրի այս վիպակը Մոսկվայում շինանյութ վաճառող հայի առօրյայի ու ռուսաստանյան իրականության գեղարվեստականացման նուրբ ու ինքնատիպ մի փորձ է, որին առանձնակի հմայք է հաղորդում հեղինակի անկրկնելի հումորը:
Սերգեյ Դովլաթովի «Փոխզիջում» պատմվածաշարի բոլոր տասը պատմվածքները Վահրամ Մարտիրոսյանը միահյուսել է իր համանուն կինովիպակում, որտեղ հերոսներն ու դեպքերը զարգանում են մեկ ամբողջական պատումի տրամաբանությամբ՝ յուրատեսակ «համալրված իրականության» մեջ։
Ծնվելիս մարդը չգիտի գլխին գալիքը, մեռնելիս՝ նույնպես։ Ապրելիս մարդը որոնում է ծննդի ու մահվան գաղտնիքը՝ կյանքը լցնելով երջանկության ու դժբախտության հարափոխությամբ։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է լինում լինելին։ Հարցերը պատասխաններ են որոնում՝ փեակների տարաբախտությունը երևակելով մի հայ ընտանիքի պատմությամբ՝ երկփ